Հուլիսի 30-ին Բերդավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել էր «ԶԻԼ» մեքենա՝ բեռնված փայտանյութով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող նշված մեքենայի զննությամբ, բեռնաթափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ շինափայտ, ինչը չի համապատասխանում ներկայացված, մեկ այլ քաղաքացու անվամբ անտառպետության կողմից դուրս գրված փայտանյութի համար տրված փաստաթղթին:
Նշված քաղաքացին բացատրություն է տվել, որ շինափայտը պատկանում է իրեն և այն պատրաստել է ինքը Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության պահաբաժիններից մեկից 2 հատ «Հաճարենի» տեսակի ծառ բենզասղոցով հատելու միջոցով: Նախապատրաստվում են նյութեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը