09 08 2019

Դուք ուղղակի ինքնաարտահայտվում եք. լեզվակռիվ ավագանու նիստի ժամանակ



Երևանի ավագանու«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ավագանու արտահերթ նիստում հետաքրքրվեց՝ արդյո՞ք քաղաքապետարանը պատրաստվում է սեպտեմբերին խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագրերից որևէ մեկը, երբ քաղաքապետարանը ձեռք բերի նոր աղբատար մեքենաները:

«Այս պահի դրությամբ ունենք 12 ավտոմեքենա, որը սպասարկում է Երեւան քաղաքը այն վայրերում, որտեղ «Սանիթեքը» չի կատարում իր պարտականությունները: Ինչ վերաբերում է խզելուն, ապա քաղաքապետարանը հակված չէ որեւէ մի սուբյեկտի հետ պայմանագիր խզել, եթե նա կատարում է իր պարտականությունները: Չեմ կարող ասել՝ սեպտեմբեր ամսին «Սանիթեքը» կկարողանա՞ իր պայմանագրային կետերին վերադառնալ և ամբողջությամբ սպասարկել ամբողջ Երևանը, թե՞ ոչ: Իհարկե, եթե պայմանագրի կետերը շարունակի ամբողջությամբ չսպասարկել, այդտեղ պետք է մտածենք, թե ինչ գործողություններ է իրականացնելու քաղաքապետարանը»,- Վարդանյանի հարցին ի պատասխան նշեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ