06 08 2019

Սիրիայում հայ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1625 քաղաքացու

Սիրիայում հայ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1625 քաղաքացու

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք: Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։ 

Մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 638 հիվանդ, մանկաբույժը զննել է 267 երեխայի, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 65 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 280 հիվանդի։Ընդհանուր առմամբ 1625 քաղաքացի բժշկական աջակցություն է ստացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ