Օգոստոսի 4-ին ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» առաջին մրցափուլին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեղին տանկով հանդես եկող հայկական անձնակազմը հաղթահարել է բոլոր արգելագոտիները, խոցել թիրախներից երեքը և հատել մրցագոտին 29.43 րոպեում:
ՀՀ զինված ուժերը ներկայացնող տանկային առաջին անձնակազմի գործողություններին հետևել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը և ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Հայկական տանկային երկրորդ անձնակազմը «Տանկային բիաթլոնին» կմասնակցի օգոստոսի 5-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը