«Հարյուր տարի անց․․․» լուսանկարների ցուցադրությունը պատմում է 2014 թվականին Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության մասին։ Ցեղասպանություն, որը ավելի քան 20 հազար մարդու կյանք խլեց, հազարավոր եզդիներ անհետ կորան, 3000-ից ավել եզդի կանայք և աղջիկներ հայտնվեցին գերության մեջ։ Այսօր էլ շատ եզդի կանանց ճակատագրեր շարունակում է անհայտ մնալ։
2014 թվականի օգոստոսի 3-ին սկսված իրադարձությունները, որոնք շարունակվում են մինչ օրս, ցնցեցին ողջ աշխարհը։ Հայաստանն առաջին պետությունն էր, որ օգնության ձեռք մեկնեց եզդի ժողովրդին։ Դեռևս 2014 թվականի օգոստոսին Հայաստանը 100 հազար դոլար օգնություն դրամադրեց ՄԱԿ փախստականների գրասենյակին, որը պետք է այն Իրաքում ծախսեր եզդի փախստականների կարիքների համար։ Հայաստանը նաև առաջին պետություններից էր, որ պաշտոնապես ճանաչեց 2014 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն։
Ցավոք սրտի, այսօր էլ Իրաքի եզդիների հայրենի Շանգալը շարունակվում է դատարկված մնալ. ավելի քան 400 հազար փախստականներ դեռ չեն վարադարձել իրենց բնօրրան։
Օգոստոսի 5-11-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում կանցկացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության 5-րդ տարելիցին։ Ցուցահանդեսը կազմակերպել է Սինջար ՀԿ-ն է՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աջակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը