Օգոստոսի 2-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում։ Այս մասին հայտնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը:
Գյուղի բնակիչ, 1954թ-ին ծնված Վանիկ Մելքոնյանը կայծակնահարվել է և տեղում մահացել։ Ուժեղ անձրևի ժամանակ Վ․ Մ․-ը համագյուղացի Գևորգ Սահակյանի հետ փորձել են պատսպարվել գյուղի տարածքում գտնվող հին կառույցներից մեկում։
Գևորգ Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» ԲԿ։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը