«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Շահումյանի շրջանի շրջանի Քարվաճառ քաղաքի գոյություն ունեցող հիվանդանոցի վերանորոգման, վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցմամբ՝ մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 1.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ընթացիկ տարվա օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 29-ը: (ք. Երեւան, Բաղրամյան 26, Նատալյա Ոսկանյանին, հեռ. 58-73-92):
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվում է պահանջվող վճարի անդորրագիրը ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել պահանջ ներկայացրած անձին: Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը:
Նշվում է, որ մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ը՝ ժամը 11.00-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը