01 08 2019

Կառավարությունը երկարաձգեց դեղերի իրացման լիցենզավորման ուժի մեջ մտնելու ժամկետը

Կառավարությունը երկարաձգեց դեղերի իրացման լիցենզավորման ուժի մեջ մտնելու ժամկետը

Կառավարությունը երկարաձգում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ օգոստոսի 1-ը դարձնելով նոյեմբերի 15: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:

Ըստ հիմնավորման, որոշումը տնտեսավարողներին հնարավորություն կտա իրենց գործողությունները համապատասխանեցնել «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում  չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

Դեղատնային գործունեություն և դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ հոդվածի պահանջների կատարման ապահովումը դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի 2019 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնելու դեպքում գործնական մեծ դժվարություններ է առաջացրել, հաճախ այլ կազմակերպությունների (այդ թվում միջազգային) հետ կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաև այլ իրավաբանական անձի գրանցման, իրավաբանական անձի առանձնացման ձևով վերակազմակերպան և այդ դեպքերում դեղատնային գործունեության լիցենզավորման (ինչը տնտեսվարող սուբյեկների համար մեծամասամբ նախընտրելի է նոր իրավաբանական անձ ստեղծելու դեպքում) համար լիցենզավորման կարգով նախատեսված ընթացակարգի ապահովման տեսանկյունից:

2019 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ կմտնեն Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, որոնցով սահմանվում են նաև դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ու այլ կարգավորումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ