27 07 2019

Գործարարը պաշտոնյային հրկիզել է խանութն ապամոնտաժելու համար



Ուզբեկստանի Կաշկադարի  մարզում գործարարը բենզին է լցրել Յակաբաղի շրջանի ղեկավարի տեղակալի վրա ու հրկիզել նրան այն բանի համար, որ նա ցանկանում էր ապամոնտաժել իր նոր երկհարկանի խանութն ու արտադրամասը. հայտնում է ca-news.org-ը:

Նշվում է, որ ձեռնարկատերը խնդրել է չապամոնտաժել իր խանութը, քանի որ դեռ իրեն նյութական փոխհատուցում չեն տվել, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո գնացել է այդ քայլին:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ ականատեսների աչքի առաջ: Գործարարը ձերբակալվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ