Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արձանագրությունների 100 տոկոսը: Ըստ արձանագրության՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքել է 43,16% ձայն: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Երկրորդ տեղում է Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ 13,05%, նրան հաջորդում է՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ 8,18% ձայնով:
Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը» հավաքել է 8,10%, իսկ երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը 5,82%:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հուլիսի 21-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը