Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
#ոչ_Ստամբուլյան_Կոնվենցիային
Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման քարոզչությունը մտել է տեսանելի փուլ. ողջ իշխանական քարոզչամեքենան զբաղված է դրա քարոզչական ֆոնի ստեղծման գործով:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հիմնավորելով են զբաղված անգամ իշխանության ՕԵԿ-ները, որոնց հանձնարարված է հեգնական գրառումներ անել դրան դեմ արտահայտվողների մասին: ՕԵԿ-ների հեգնական գրառումները գնալով կտրանսֆորմացվեն ավելի տեսանելի սուբյեկտայնությամբ, ու դրանով իսկ հերթական անգամ ակնհայտ կլինի նրանց` իշխանական վարձկաններ լինելը:
Պետական ապարատում Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող սուբյեկտներ գրեթե չեն մնացել, ու թերևս այս համատեքստում միակ պետական օղակը, որը կարող է կասեցնել ՀՀ-ն տրանսսեքսուալների երկիր դարձնելու Փաշինյանի «երազանքը», ՍԴ-ն է՝ իր նախագահի գլխավորությամբ:
Հրայր Թովմասյանն այսօր միակ պետական պաշտոնյան է, ով կարող է ինստիտուցիոնալ լուրջ հակադրության արժանացնել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պարտականություն ստանձնած իշխանություններին: Կուլիսներում արդեն խոսակցություններ կան, որ Փաշինյանը միջազգային կառույցների հետ պայմանավորվել է սեպտեմբերին կոնվենցիան վավերացնելու գնով համերաշխություն ստանալ Հրայր Թովմասյանի դեմ սկսած արշավի նկատմամբ: Կարճ ասած՝ «մենք ապօրինի ձևով զավթում ենք ՍԴ-ն, դուք լռում եք, ինչից հետո վավերացնում ենք կոնվենցիան»:
Թունդ քաղաքական աշուն է սպասվում բոլորիս...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը