25 07 2019

Մեր ազգը ԼԳԲՏ անձանց նկատմամբ վտանգավոր վերաբերմունք չունի. Զոհրաբյան



«Մեր ազգն ընդհանապես հանդուրժող է: Նույնիսկ Մխիթար Գոշը 13-րդ դարում իր «Դատաստանագրքում» պատիժ է նախատեսում կնոջը ծեծող տղամարդուն: Մենք ի վերջո բոլորս ապրում ենք մեր ընտանիքներում և վստահ եմ ԼԳՏԲ անձանց նկատմամբ վտանգավոր, բացասական վերաբերմունք չունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե այլ երկներից հալածյալ միասեռական զույգի հանգրվանելը Հայաստանում արդյո՞ք խոսում է մեր երկրում տոլեռանտության մասին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիան ունի ապաստանի գլուխ. «Սա նշանակում է, որ անձը կարող է աֆրիկական որևէ երկրից գա այստեղ՝ այն հիմքով, որ նա տրանսգենդեր է ապաստան հայցել Հայաստանին, այստեղ կոնվենցիան խրախուսում է և փափուկ ուժի կիրառմամբ Հայաստանը կարող է դարձնել այդպիսի կենտրոն»,- նշեց Զոհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ