Ադրբեջանում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող Թովուզի գործարանն արտադրում է հայկական հնագույն քաղաքների անվանումներով ալկոհոլային խմիչքներ՝ դրանք ներկայացնելով որպես ադրբեջանական: Այս մասին հաղորդում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:
Բացի ալկոհոլային խմիչքից, որը կոչվում է «QARABAG Extra X.O.», գործարանը սկսել է կոնյակի արտադրություն, որը կրում է «Şuşa Extra» անվանումը:
««Şuşa Extra» անվանումով 25 տարվա հնեցման կոնյակը պատրաստվում է Ղարաբաղի խանության պատվին... Այս կոնյակը ճանաչվել է Ադրբեջանի ամենատիտղոսակիր կոնյակներից մեկը»,- ասվում է ադրբեջանական ընկերության կայքում ալկոհոլային խմիչքի նկարագրության մեջ:
Ադրբեջանից մեկ այլ արտադրող սկսել է արտադրել սպիտակ չոր գինի՝ «İrəvan qalası» («Էրիվանի ամրոց»), որն Ադրբեջանը հաճախ է ներկայացնում տարբեր միջազգային ցուցահանդեսների և գինու փառատոների ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը