2019թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Известия»-ն:
Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 98 000 մարդ է կազմել: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 57 100:
Ըստ հետազոտության՝ առավել շատ ներգաղթ եղել է Հայաստանից և Ուկրաինայից: 2019թ.-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Բելառուսից և Մոլդովայից ՌԴ միգրացիոն աճը կտրուկ նվազել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը