ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված ավելի քան 200 աշխատակիցներից 50-ի աշխատատեղի խնդրի լուծման մասին տեղեկացրել էի ավելի վաղ։
Հարգելի քաղաքացիներ, «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրինությունից տեղեկացա, որ նախնական ընտրությունը կատարվել է, վերոգրյալ 50 կրճատված աշխատակիցները երկուշաբթի օրվանից աշխատանքի հրավերի զանգեր կստանան։ Տվյալներն ու հեռախոսահամարներն ինձ մոտ կան։ Ես պարբերաբար կապ կպահպանեմ ձեզ հետ։
Գործազուրկ մնացած մյուս քաղաքացիների աշխատանքի հարցով ակտիվ աշխատում ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը