18 07 2019

Սևանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն. վարչապետ

Սևանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն. վարչապետ

Այսօր վիճակը բավական լավ է և թափանցիկության առումով վերջին տարիների ընթացքում այսպես չի եղել՝ բավական լավ է որակական առումով: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Սևանի ծաղկման խնդրին:

Նախարարի խոսքով՝  ջրիմուռների աճը մի քանի գործոնների հանրագումար է և դրան էլ գումարած բնակլիմայական փոփոխությունները, որի արդյունքում ունենում ենք այս դեպքը: 

«Բայց կեղտաջրերի նվազումը և ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն են: Այս պահին լավ է վիճակը: Այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի»,-ասաց Էրիկ Գրիգորյանը:

Վարչապետը արձանագրեց՝ Սևանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ