17 07 2019

Հակառակորդը հուլիսի 16-17-ը կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հակառակորդը հուլիսի 16-17-ը կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիսի 17-ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17-ին լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Տեղեկության համաձայն` փամփուշտներից մեկը դիպել է Ելփինի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։

Դեպքի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։

Այս մասին հայտնում է Արենիի համայնքապետարանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ