Հուլիսի 11-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում: Այս մասին հաղորդել է տեղի «Գանձասար» շաբաթաթերթը։
Ինչպես նշվում է, ականապատ մեքենա է պայթեցվել, որը կանգնել է Ուղղափառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, ինչից վայրկյաններ անց որոտացել է պայթյունը: Կատարվածի հետևանքով 11 վիրավոր կա, գրանցվել են նաև նյութական վնասներ:
Նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Առաջնորդարանը, Ազգային միացյալ միջնակարգ վարժարանը և Կարագյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ են կրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը