Արարատի մարզում՝ Զոդի կամրջի մոտ, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած և Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն հոսպիտալացված 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է: Տեղեկությունը հաստատել են ԲԿ-ից՝ նշելով, որ ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։
Ավելի վաղ նրան վիրահատել էին։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենա: Մահացել էր 6, տուժել՝ 12 մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը