10 07 2019

Ինչու՞ են ավելացել մահվան ելքով ավտովթարները. ՃՈ նախկին պաշտոնյա



«Ծանր հետևանքներով ճանապարհատրանպորտային պատահարբերի վիճակագրությունը մտահոգիչ է այսօր: Դրա պատճառը մեկն է՝ ճանապարհային երթևեկության կանոների խախտումը վարորդների կամ երթևեկության այլ մասնակիցների կողմից»,- Yerevan.Today-ի հեր զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ավտովթարների և  ճտպ-ների ավելացմանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ իրավիճակի բարելավման համար հարկավոր են համալիր միջոցառումներ, միայն տուգանքների խստացումը կամ վարորդական իրավունքներից զրկելը չի նպաստի ճտպ-ների թվի կրճատմանը:

«Համալիր միջոցառումները բազմաթիվ են՝ սկսած քարոզչական աշխատանքներից վերջացրած օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխություններով: Այս պահին ԱԶգային Ժողովում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու փաթեթը՝ տուգանային միավորների կիրառման նախագիծը, որն ավելի հայտնի է բալային համակարգի փաթեթ անվանմամբ: Կարծում եմ, եթե այս նախագիծն ընդունվի, բավականին լուրջ կանխարգելիչ ազդեցություն կունենա»,- նկատեց պատգամավորը:

Արմեն Խաչատրյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ վարորդական իրավունքների չեղարկումը և նոր քննությունների հանձնումը կնվազեցնի ավտովթարների թիվը:

«Դա իրատեսական չէ: Ասեմ ավելին, այդ բոլոր վարորդները տիրապետում են այդ կանոններին, որ չի կարելի հանդիպակաց դուրս գալ կամ գերազանցել արագությունը, սակայն խախտումը կատարում են դիտավորյալ: Խնդիրը կանոնների չիմացությունը չէ, այլ երթևեկության կանոներին հետևելու մշակույթի մեջ է»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա նաև հանրակրթական հաստատություններում ուսուցանել նաև անվտանգ երթևեկության կանոնները:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ