06 07 2019

Ողբերգական վթարից հետո երկու վիրավորներին վիրահատել են

Ողբերգական վթարից հետո երկու վիրավորներին վիրահատել են

Երևան-Երասխ ավտոճանապարհին ողբերգական վթարից հետո Այրվածքաբանական կենտրոն տեղափոխված երկու վիրավորների՝ Ծաղիկ Համբարձումյանին եւ Ռուզաննա Հակոբյանին վիրահատել են:

«Երկուսին էլ լամպասային կտրվածքներ դրեցինք: Երկուսի վիրահատությունն էլ հաջող է անցել: Վիրահատությունը շնչելու եւ վերջույթները փրկելու նպատակով է արվել»,-նշեց նա:

Ռուզաննա Հակոբյանը կոտրվածք ունի, վերին վերջույթի նախաբազկային շրջանի ոսկրային գլխիկները ջարդվել են: Ծաղիկի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառական սարքին, վերակենդանացման բաժանմունքում է։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարին, նշեց՝ նախնական տվյալով կա 12 վիրավոր, որից 4-ը Արարատի ԲԿ-ում բուժօգնություն են ստացել և դուրս գրվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ