03 07 2019

Ընտանեկան բռնությունների ժամանակ հոգեբանական բռնության են ենթարկվում երեխաները. Նելլի Դուրյան



«Մեկ տարվա ընթացքում շուրջ 1090 բռնարար է հաշվառվել: Տուժողների մեջ հիմնականում կանայք, տղամարդիկ, ծերեր և երեխաներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նա նշեց, որ առավել մտահոգիչ է երեխաների հանդեպ բռնությունը, որը կարող է չլինել ֆիզիկական. «Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկից ավելի երեխա և եթե նույնիսկ երեխան ֆիզիկական բռնության չի ենթարկվում, նա ենթարկվում է հոգեբանական բռնության, չէ որ նա տեսնում է այդ բռնությունը. սա մտահոգիչ է: Դրա համար ասյսօր կա օրենք, ըստ որի՝ հնարավորություն է ընձեռնվում հաշվառել անձանց»,- ասաց Դուրյանը:

Ըստ գնդապետի՝ Ստամբուլյան կոնվենցիայում կան կոնկրետ հոդվածներ որոնք կօգնեն ընտանեկան բռնության դեմ պայքարի գործընթացին:

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին շատ փորձագետներ հակասական կարծիքներ են արտահայտել: Մասնավորապես փորձագետները նշում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ  կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆ հանդիսացող անձինք, ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը: Ինչպես նաև նշվում է, որ Ստամբուլյան կոնվենցիան միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ