03 07 2019

Կանանց դերի մեծացումը բխում է տղամարդկանց շահերից. Զարուհի Բաթոյան



«Վերջին շրջանում ձեռնարկված քայլերի մեծ մասը պետք է վաղուց ձեռնարկված լինեին: Մենք միայն այս տարի ենք որոշումներ ընդունել, որոնք ապահովում են համապատասխան օրենքի իրականացման մեխանիզմների ապահովում: Հայաստանում երկար տարիներ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմների ստեղծման համար»,- «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման և պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշեց, որ պատգամավորների, կառավարության, հասարակական կազմակերպություններ կարևորում են այս խնդրի լուծումը. «Մենք չպետք է անտարբեր մնանք մեր հարևանների և մեր մտերիմների խնդիրների հանդեպ, և հասարակության մեջ պետք է այն ընկալումը լինի, որ կանանց դերի մեծացումը բխում է ինչպես տղամարդկանց շահերից, այնպես էլ ամբողջ պետության շահերից»,-նշեց Բաթոյանը:

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին շատ փորձագետներ հակասական կարծիքներ են արտահայտել: Մասնավորապես փորձագետները նշում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ  կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆ հանդիսացող անձինք, ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը: Ինչպես նաև նշվում է, որ Ստամբուլյան կոնվենցիան միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ