ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին բարկացրեց իր հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ գործարարների հետ ժամանակին 50-50 փայ ունենալու վերաբերյալ հարցը։
«Ո՞ւր են, ո՞ւր, փաստ ունե՞ք»,-բարկացած պատասխանեց նա։
Լրագրողի հարցին, թե իր ընտանիքին որտեղի՞ց միլիոնավոր դոլարների գումարներ, մասնավորապես՝ 30 միլիոն դոլարը, որի վրա կալանք է դրված, Հայկ Սարգսյանը արձագանքեց. «Աշխատել եմ, ի՞նչ կա, դա ձեզ չի վերաբերվում, հարկայինին դիմեք»։
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, Հայկ Սարգսյանն ասաց. «Ինքը կարող ա ասի Քենեդուն էլ եմ ես սպանել, հավատո՞ւմ եք»։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը