22 06 2019

Սորոսի գրասենյակին աջակցություն հայտնած կազմակերպությունների ցանկը. antifake.am

Սորոսի գրասենյակին աջակցություն հայտնած կազմակերպությունների ցանկը. antifake.am

Antifake.am-ը գրում է. Մայիսի 24-ից հասարակական գործիչ Նարեկ Մալյանը և նրա աջակիցները, որոնք ստեղծել են «Վետօ» նախաձեռնությունը, բողոքի ակցիաներ են իրականացնում Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության (Սորոսի ֆոնդ կամ ԲՀՀ)՝ Հայաստանի Հանրապետությունում ծավալած գործունեության դեմ։ Այդ նպատակով ակցիաներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի, Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի դիմաց։ 

«Վետօ» նախաձեռնությունը պահանջում է՝

1. Ընդունել օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենք:

2. Ընդունել օտարերկրյա գործակալ հանդիսացող անձանց մուտքը պետական կառույցներ սահմանափակող օրենք:

3. Արգելափակել Սորոսի գրասենյակի պետականաքանդ գործունեությունը ՀՀ տարածքում:

Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել մի շարք քաղաքական և քաղաքացիական կառույցներ և անհատներ, մասնավորապես՝ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունը, «Ադեկվադ» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, «Դեղին ժիլետներ» ակցիայի կազմակերպիչ Քրիս Բերտերյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը և այլն։

Հունիսի 5-ին՝ ի աջակցություն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի՝ 66 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով «Վետօ» նախաձեռնության գործողությունները։

Հայտարարության ներքո ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.

  1.  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  3. «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  4. «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ
  5. «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ
  6. «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
  7.  «Հանրային օրակարգ» ՀԿ
  8.  «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ
  9. «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ
  10. «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
  11. «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
  12. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
  13. «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն
  14.  «Տաթևիկ» ՀԿ
  15.  «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
  16. Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն
  17. «Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ
  18.  «Փինք» ՀԿ
  19. «Մարդու իրավունքների տուն»
  20. Երևան «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
  21.  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
  22. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  23. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  24. «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ
  25. «Ֆեմիդա» ՀԿ
  26. «Նոր Սերունդ» ՀԿ
  27. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  28. «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ
  29. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
  30. «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
  31. «Հայստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ
  32. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
  33. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  34. «Իրավունքի ուժ» ՀԿ
  35. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ
  36. «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ
  37. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  38. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
  39. «Ուրբան» Հիմնադրամ
  40. «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
  41. «Ունիսոն» ՀԿ
  42. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  43. «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
  44. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  45. «Ագաթ» հաշմանդամություւն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն  ՀԿ
  46. «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
  47. «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
  48. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
  49. «Ռեստարտ» ՀԿ
  50. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
  51. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
  52. «Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
  53. «Լոռե էկո-ակումբ» ՀԿ
  54. «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
  55. «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը» ՀԿ
  56. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  57. Սի-Փի-Այ» իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն
  58. «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը» ՀԿ
  59. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
  60. Ոսկե Ծիրան Կինոյի Զարգացման Հիմնադրամ
  61. «Անգել» սոցիալական կրթամշակութային ՀԿ
  62. «Էկոթիմ» ՀԿ
  63. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
  64. «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ
  65. «Փոքր և միջին բիզնեսի» հիմնադրամ
  66. «Համայնքների ֆինանսիստների միավորում»

AntiFake.am-ը ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ գրեթե բոլոր վերոնշյալ կազմակերպությունները Սորոսի ֆոնդի կողմից մի քանի տասնյակ, իսկ երբեմն նաև հարյուր հազարավոր դոլարի հասնող դրամաշնորհներ ստացող կազմակերպություններ են, որոնք իրենց գործունեությունը ծավալում են հենց Սորոսի ֆոնդի տված գումարների միջոցով։ Ով, եթե ոչ Սորոսի հիմնադրամից այդչափ ահռելի գումարներ ստացող և դրա հաշվին գոյատևող կազմակերպությունները պետք է հանդես գային ի աջակցություն դրա հայաստանյան գրասենյակի և վերջինիս ղեկավար Լարիսա Մինասյանի։

Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների՝ Սորոսի հիմնադրամից ստացած դրամաշնորհներից մեկական օրինակ.

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ

«Հանրային օրակարգ» ՀԿ

«Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն

«Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

 «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ

«Ֆեմիդա» ՀԿ

«Նոր Սերունդ» ՀԿ

 

 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

AntiFake.am-ը ուսումնասիրել է նաև, թե որ դեպքերում են վերը նշված կազմակերպությունները համախմբվել միասնական հայտարարություններով հանդես գալու համար, և պարզել, որ այդ հայտարարությունները վերաբերվում են Սորոսի ֆոնդի կարևորագույն օրակարգային կետերին՝ 2018թ. ապրիլին տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին, ԼԳԲՏ համայնքին, անցումային արդարադատությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բանակին, համաներման ակտին, աղմկահարույց դատական գործերին և այլն։

Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարություններից մի քանիսը.

  • 05.03.2018թ. - Հայտարարություն Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին
  • 22.03.2018թ. - ՀԿ-ների հայտարարությունը՝ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճռի վերաբերյալ
  • 17.04.2018թ. - Հայտարարություն ազատությունից ապօրինի զրկված ցուցարարների վերաբերյալ
  • 06․08․2018թ. – Հայտարարություն Նիկոլ Փաշինյանին․ Հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի արդարացման գործը
  • 30.10.2018թ. – Արդարադատության խմբի կարծիքը և առաջարկությունները Էրեբունի – Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որով ողջունել են նախաձեռնութունը
  • 09.12.2018 թ. – Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ), որը կազմված է «նախորդ ռեպրեսիվ ռեժիմի քննում և ներկա դրության գնահատում», «անցումային անդարադատություն» և այլ գլուխներից
  • 25.12.2018 - Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նորընտիր Խորհրդարանի առաջիկա անելիքների վերաբերյալ, որում որպես անհրաժեշտություններ ներկայացվում է անցումային արդարադատությունը, խտրականության բացառումը և այլն։
  • 08.01.2019 - Հայտարարություն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ
  • 19.03.2019 թ. - Հասարակական մոնիթորինգի՝ զինվորական գործերով աշխատանքային խմբի հայտարարություն
  • 06.04.2019 թ. - Նաիրա Զոհրաբյանի արձագանքը խտրական էր. հայտարարությունկապված տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի և Նաիրա Զոհրաբյանի արձագանքի հետ
  • 12.04.2019թ. - Մարդու իրավունքները համընդհանուր են և չեն կարող ունենալ ազգային սահմանափակումներ․ հայտարարություն, որը վերաբերվում էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի՝ Ազգային ժողովում տեղի ունեցածին
  • 24.05.2019 թ. - Անցումային արդարադատության օրակարգում կորպորատիվ հաշվետվողականությանն ուղղված գործողությունների ներառման առաջարկություններ
  • 02.06.2019 թ. - Հայտարարություն ` Զարուհի Բաթոյանի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման վերաբերյալ

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ