Հունիսի 14-ին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում, տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների` զորամասերին բաշխման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:
ՀՀ զինված ուժերի սպառազինության և տեխնիկական միջոցների արդիականացման աշխատանքների շրջանակում ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է 16 ժամանակակից հրշեջ մեքենաներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը