10 06 2019

Զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առած զինվորները կպարգևատրվեն

Զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առած զինվորները կպարգևատրվեն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի՝ մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջինները բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ