Հունիսի 6-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ավելի կոշտ արձագանքնել բռնության կոչեր անողներին, խմբով քայլող սևազգեստ մարդկանց:
Անդրադառնալով հանձնարարականին՝ Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենց գործողություններում գուցե բացթողումներ լինում են, բայց այդ հանձնարարականը ամենևին էլ չի նշանակում, որ ոստիկանությունը վատ է աշխատում: Նրա խոսքով օրինազանցներ միշտ էլ եղել են, ովքեր Օպերայի տարածքում ոչ իրավաչափ գործողություններ են կատարել, բաց այսուհետ ոստիկանության արձագանքն ավելի խիստ է լինելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը