03 06 2019

319 արտակարգ պատահար՝ մեկ շաբաթում

319 արտակարգ պատահար՝ մեկ շաբաթում

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 542 դեպք, որից 319-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 138 կենցաղային կանչ, 248 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 47 դեպք, որոնցից 20-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ