28 05 2019

Մամուլի ազատությունը սրբության սրբոց է, մի մտեք այնտեղ ձեր կեղտոտ ձեռքերով. Աղասի Ենոքյան

Մամուլի ազատությունը սրբության սրբոց է, մի մտեք այնտեղ ձեր կեղտոտ ձեռքերով. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժամանակին պատգամավոր-գեներալ Մանվել-Սեյրանը գոնե այնքան ինտելեկտուալ էին, որ հասկանում էին, թե ինչից է իրենց խելքը հասնում և ինչից չի հասնում, ու ինչի մասին իրենք խոսելու իրավունք չունեն։

Հիմա անհայտ ծագմամբ, կասկածելի դաստիարակությամբ իմքայլական պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյան-Համազասպ Դանիելյանը, որոնք արդեն ժողովրդիս ընտրյալն են, պահանջում են, որ իրենց փակ խոսակցությունների «սլիվով» ԱԱԾ-ն զբաղվի։ Սրանք չեն հասկանում, որ ԱԱԾ-ն իրենց ջեբի շունը չի, ԱԱԾ-ն զբաղվում է ազգային անվտանգությամբ, հարգեք պետությունը։ Եթե ժամանակին իրենց մամաները իրենց չեն բացատրել, որ գոռգոռալով խոսել չի կարելի, այդ բացը ԱԱԾ-ն չէ, որ պետք է ուղղի։

Մամուլի ազատությունը սրբության սրբոց է, մի մտեք այնտեղ ձեր կեղտոտ ձեռքերով ու անլվա մտքերով։»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ