27 05 2019

Ամուսնուն է շատ սիրո՞ւմ, թե՞ ինքնաթիռ



«Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն գործուղումների ժամանակ, դա պետբյուջեի հաշվին չի լինում։ Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, որ երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, գնալ ու իր կողքը լինել։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նշեց, որ ժամանակ չունի ուղղակի որևէ տեղ գնալու.  «Ես ունեմ մեծ ընտանիք, ունեմ ամուսին, որի կողքը պետք է լինեմ Հայաստանում: Ես ունեմ երեխաներ, փոքրիկ, որին ամեն անգամ թողնել ու ինչ-որ տեղ գնալը մեծ սթրես է և՛ ինձ, և՛ իր համար: Եթե իմ գնացած տեղը չունենա որևէ կարևորություն ու հետադարձ օգուտ Հայաստանի համար, երբևէ ոչ մի ռեսուրս ոչ թե պետության, այլ իմ ընտանիքի ժամանակից չեմ ծախսի»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ