27 05 2019

«Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյանի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի

«Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյանի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի

«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը» ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ «Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։

Խնդրում ենք բոլոր զոհերի ընտանիքների անդամներին, զոհվածների իրերից որևէ նշանավորը, մեդալների կամ շքանշանների գրքույքների գունավոր պատճենները տանել թանգարան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ