Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 16-ին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Դատարանի բակում ևս շարունակվում դեմ և կողմ ակցիաները: Մամուլում լուրեր էին տարածվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարան էին եկել փայտե ձողերվ՝ տեղիք տալով տարատեսակ մեկնաբանությունների:
Մեզ հետ զրույցում, սակայն նրանք նշեցին, որ դրանք նախատեսված են ցուցապաստառներ ամրացնելու համար, Ոստիկանությունը նույնպես տեղյակ է և որևէ խնդիր չկա: Լուսանկարներից ևս պարզ երևում է, թե ինչի համար են նախատեսված ձողերը:
Լուսանկարը՝ Factor.am-ի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը