13 05 2019

Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի ցույց դատարանի դիմաց

Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի ցույց դատարանի դիմաց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ցույց են իրականացնում։

Նրանք եկել են իրենց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հայտնելու և արդար դատաքննություն պահանջելու։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին ժամը 14-ին, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ