10 05 2019

3 մարզում հակակարկտային կրակոցների շնորհիվ կարկտահարություն չի գրանցվել

3 մարզում հակակարկտային կրակոցների շնորհիվ կարկտահարություն չի գրանցվել

Մայիսի 9-ին, ժամը 19:47-ից մինչև 20:54-ն Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Արգինա, Շենիկ, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ համայնքների տարածքներում տեղակայված թվով 48 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 10369 կրակոց:

Ժամը 20:10-ից մինչև 20:20-ը Կոտայքի մարզի Արգել համայնքի տարածքում տեղակայված թվով 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 176 կրակոց:

Ժամը 20:20-ից մինչև 20:37-ն Արարատի մարզի Տափերական, Փոքր Վեդի, Լուսառատ համայնքների տարածքներում տեղակայված թվով 9 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 707 կրակոց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ