Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 26-ին բավարարել է «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ի դեմս նախկին նախարար Մանե Թանդիլյանի։
Նախարարության երկարամյա նախկին պաշտոնյան դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Թանդիլյանի որոշումը, վերականգնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդը։
Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի վճռել է՝ անվավեր ճանաչվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (նախկին) Մանե Թանդիլյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը և Վահան Զուրաբյանին վերականգնել նախկին աշխատանքում։
Ինչպես նաև պարտավորեցնել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Վահան Հարությունի Զուրաբյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թ. հոկտեմբերի 10–ից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը