ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորական խմբի մասնակցությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացրել են ավանդական դարձած ծաղկահավաք: Աշխատանքները շարունակվելու են նաև հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին:
Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին երկրորդ կյանք հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի համալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են. ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից, ցողուններից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Ծաղկահավաքին մասնակցել են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, աշակերտներ և ուսանողներ, դեսպաններ և պաշտոնյաներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը