Երևանում անցկացվեց կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը։ Մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ կոչ անել բոլոր կանանց, որ անեն իրենց քայլը նաեւ տնտեսական հեղափոխության գործում: Նաև ձեռներեցության մեջ կանայք կարող են ավելի արդյունավետ լինել, ավելի հաշվենկատ, ավելի հավասարակշռված, ունենան ավելի հաշվարկված լինելու ընդունակություն: Ես համոզված եմ, որ հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան մենք սովորաբար տեսնում ենք տղամարդկանց շրջանում: Ես հավատում եմ, որ վիճակագրորեն կանայք ավելի քիչ են հակված կոռուպցիային եւ կոռուցպայի մեջ ներքաշվելուն, քան դա կարող է լինել տղամարդկանց շրջանում: Դա իմ համոզմունքն է: Ես համոզված եմ, որ կանանց ներգրավվածությունը գնալով շատանալու է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց նաև, որ Հայաստանում բնակչության մեծամասնությունը կանայք են և տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը ևս կանայք են և դժվար թե Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջողության հասնի, եթե մենք չխթանենք կանանց ձեռներեցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը