24 04 2019

Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը

Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացել է  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:   

Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953թ. մայիսի 16-ին Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում: 1970-1975թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976թ. ՝ աշխատելով որպես «Երեկոյան Երևան» թերթի թղթակից: 1995-2001թթ. եղել է «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001թ.` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ