«Ինչպես մինչև հիմա արել ենք, պետք է շարունակենք աշխատել, պետք է ողջ աշխարհն իմանա, տեսնի, լսի մի օր էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ֆրանսիահայ Դանիել Քյուրքչյանը, որն ամեն տարի Փարիզից գալիս է Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու եղեռնի զոհերի հիշատակին։
Հարցին, թե ֆրանսիահայ երիտասարդները ինչո՞ւ չեն վերադառնում Հայաստան, Քյուրքչյանը պատասխանեց. «Նրանք հաստատված են Ֆրանսիայում: Ինչպես Ազնավուրը կասեր՝ 100 տոկոս հայ են 100 տոկոս ֆրանսիացի, իրենց համար դժվար է: Նոր սերունդը, որ Սիրիայից կամ օրինակ՝ Հայաստանից Ֆրանսիա են եկել, մտածում են վերադարձի մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը