23 04 2019

Աղբահանության հարցում դուք ձախողել եք. Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանին



Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ մայրաքաղաքում առկա մի շարք խնդիրների՝ նշելով, որ քաղաքային իշխանությունը դրանք ձախողել է։

«Աղբահանության հարցում դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ, դրա համար էլ կառավարությունը միջամտեց այդ գործին: Եթե մենք 6 ամիս հետո միայն մեկնարկ ենք տալիս այդ հարցի լուծման, մենք խնդիր ունենք այդ տրամաբանության հետ»,—ասաց նա։

«Մի շարք համայնքային տուրքերի դրույքաչափեր մի քանի ամիս առաջ բարձրացվեցին, որին մենք դեմ էինք: Սա այն հիմնավորմամբ էր, որ պետք է մեծացվեն բյուջետային մուտքերը, որպեսզի նաև քաղաքի հնարավորությունները մեծանան: Տեղեկացնում եմ ձեզ, որ քաղաքապետարանը թերհավաքագրել է համայնքի եկամուտներն առաջին եռամսյակի համար: Առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 50 մլն դրամ պակաս՝ նախորդ տարվա համեմատ»,— ասաց Խաժակյանը։

Նա անդրադարձավ նաև վթարային շենքերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ