«Մենք համարում ենք, որ առողջապահությունը չի կարող լինել ավտոմատ, ոչ ավտոմատ և ոչ թվային, հետևաբար հետաքրքրված ենք այս ոլորտով ուղիղ այնքան, ինչքան մնացած բոլոր ինդուստրիաները: Ավտոմատացումը մեր ոլորտում շատ վաղուց է սկսվել, բայց հիմա հասել է այն մակարդակին, երբ ավտոմատ համակարգը, արհեստական բանականությունը օգնում է բժիշկներին ճիշտ ախտորոշումներ դնել և դեղորայքներ նշանակել, արագացնում է պրոցեսները, ռեսուրսներ է խնայում և արագ պրոցեսների արդյունքում փրկված կյանքերն են շատանում»: Այս մասին ապրիլի 20-ին «Be Automated 2019» բիզնես ավտոմատացման ցուցահանդեսին իր ելույթում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը