20 04 2019

Մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

Մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Դիլիջանի, Անիի, Լոռիի, Ստեփանավանի, Ճամբարակի, Հրազդանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ