19 04 2019

Խորհրդարանը թեժ քննարկումների ենթարկած նախագծերն ընդունեց միաձայն



Ապրիլի 19-ին ԱԺ-ն ձայների 86 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս արժանացավ ԱԺ հավանությանը՝ 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

ՀՀ Կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթների մասին փաթեթը առաջին ընթերցմամբ ևս ընդունվեց:

Ի դեպ, այս նախագիծը ԱԺ-ն կքննարկի արտահերթ՝ փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընունելու հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ երկուշաբթի՝ ապրիլի 22-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ