16 04 2019

Փարիզյան ողբերգությունը՝ լուսանկարներով

Փարիզյան ողբերգությունը՝ լուսանկարներով

Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Բեռնար Առնոն, որը LVMH կոնգլոմերատի նախագահն է, 200 մլն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի՝ սարսափելի հրդեհից հետո վերակառուցմանը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ միլիարդատիրոջ և նրա ընտանիքի հատկացրած գումարը կրկնակի ավելի է մեկ այլ ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոյի նվիրաբերած գումարից:

Այրվող Փարիզի Աստվածամոր տաճարից հրշեջները, ոստիկաններն ու հոգևորականները, վտանգելով սեփական կյանքը, դուրս են բերել անգին պատմական արվեստի գործեր, կրոնական մասունքներ, որոնք ներսում մնալու դեպքում կուլ կգնային կրակին: Փրկված մասունքների մեջ է նաև փշերից պատրաստված թագը (փշապսակը), որը հավատացյալների համոզմամբ՝ խաչելությունից առաջ դրվել է Հիսուս Քրիստոսի գլխին:

Այժմ համացանցում հասանելի են սոսկալի հրդեհի մարումից հետո արված բացառիկ կադրեր: Լուսանկարները, որոնցում անզեն աչքով երևում են հրդեհի պատճառած վնասի մասշտաբները, արվել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ