15 04 2019

Ավագ շաբաթվա արարողությունները. Ժամանակացույց

Ավագ շաբաթվա արարողությունները. Ժամանակացույց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը:

Ավագ երեքշաբթի (ապրիլի 16)

-Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,

Ավագ հինգշաբթի (ապրիլի 18)

- Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 7:30-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,

- Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

- Ոտնլվայի կարգ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում,

- Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում,

Ավագ ուրբաթ (ապրիլի 19)

- Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում,

- Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,

Ավագ շաբաթ (ապրիլի 20)

- Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,

Սուրբ Հարության տոն (ապրիլի 21)

- Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ