10 04 2019

Հնդկական սերիալներ և «անփույթ» օրենքներ․ Քննարկել են հեռուստաոլորտի խնդիրները



Ապրիլի 10-ին  ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Հաշվետվությունը ներկայացնելիս հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին, այդ թվում՝ կապված կեսգիշերին ՀՀ օրհներգի հեռարձակման, քողարկված գովազդի հեռարձակման, ոլորտի թերի և «անփույթ» օրենքների, հնդկական սերիալների և ցածրաճաշակ երաժշտության մեծ պահանջարկի և բարձր վարկանիշի, հանրօգուտ հաղորդումների համար անհրաժեշտ ֆինանսավորման, «Ռոսիա» հեռուստաալիքի՝ ատելության կոչերով հաղորդումների և այլ հարցերի հետ։

Տիգրան Հակոբյանն ասաց, որ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ հանդիպում են ունեցել և որոշել, որ  էլեկտրոնային հեռարձակողների միություն կստեղծվի, որը և՛ կպահպանի իրենց շահերը, և՛ կիրականացնի այն բարեփոխումները, որոնք այդ ոլորտին անհրաժեշտ են:

ՀՀ-ում գործում են 128 հեռուստառադիոընկերություններ, որոնցից 118-ը լիցենզավորված են, 7-ը հանրային են և 3-ը միջպետական պայմանագրերով են գործում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ