05 04 2019

Ամեն ինչ օրինական է. Նիկոլ Փաշինյանն արձագանքում է իրեն

Ամեն ինչ օրինական է. Նիկոլ Փաշինյանն արձագանքում է իրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆերյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին իր արած գրառմանը՝ քրգործ հարուցելու ցուցում տալու վերաբեյալ.

«Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:

Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:

Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»:

Նշենք նաև, որ ավելի վաղ Գյումրիում ի պատասխան Yerevan.Today-ի լրագրողի այն հարցադրմանը, թե, ՄԻՊ-ի պնդմամբ, վարչապետը քրեական գործերի վերաբերյալ ցուցումներ տալու լիազորություն չունի, պատասխանել է.

«Թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն, դատեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ