Չեմ ուզում այդ հարցը քննարկել, որովհետև վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, դրանք պետք է կատարվեն: Այս մասին ապրիլի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մոր՝ Մարգարիտ Ազարյանի, վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատմանը: ԱԱԾ ղեկավարն անդրադարձավ նաև «Ֆեյքերի» դեմ պայքարին և առողջապահության փոխնախարարի ձերբակալմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը