02 04 2019

Թափուր պաշտոններ՝ ՊԵԿ-ում

Թափուր պաշտոններ՝ ՊԵԿ-ում

ՊԵԿ-ից հայտնում են, որ 2019 թվականի ապրիլի 3-ին, 4-ին և 5-ին  տեղի  կունենա Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի  հարցազրույցի փուլը: Հարցազրույցը տեղի կունենա ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ժամը՝ 9.30-ից:

Նշենք, որ մինչ հարցազրույցի անցկացումը, մարտի 28-ին և 29-ին կայացել էր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը: Թեստավորման փուլի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցներն անցել են երկրորդ փուլ՝ մասնակցելու արդեն հարցազրույցի, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը սահմանված կարգով նախապես հրապարկվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Աշխատատեղեր» բաժնում:

Միաժամանակ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովը ԶԼՄ ներկայացուցիչներին և դիտորդներին հրավիրում է ներկա գտնվել թափուր պաշտոնները համալրելու մրցույթի հարցազրույցի փուլին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ